Բաժիններ՝

Չինաստանն արագացված զարգացման գոտի է ստեղծում երկրի հարավում. South China Morning Post

ՉԺՀ-ի Պետխորհուրդը հրապարակել է երկրի հարավում, Մարգարտե գետի դելտայում, արագացված տնտեսական եւ ինովացիոն զարգացման գոտի ստեղծելու պլանը: Խնդիր է դրվում մինչեւ 2035 թվականը «Մեծ ծոցի» տարածաշրջանը, որը ներառում է Հոնկոնգը, Մակաոն եւ Գուանդունի նահանգի ինը քաղաք, դարձնել տեխնոլոգիաների, ինովացիաների եւ տնտեսական ակտիվության բարձրզարգացած կենտրոն: Այդ մասին հայտնել է South China Morning Post թերթը:

Ինչպես նշում է հրատարակությունը, նախագիծն արտացոլում է 11 քաղաքներ միջազգային նշանակության կարեւոր ինովացիոն կենտրոնում ինտեգրելու ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի հավակնությունները, կենտրոն, որը կարող է մրցակցել ԱՄՆ-ի Սիլիկոնային հովտի եւ Տոկիոյի ծոցի տարածաշրջանի հետ:

Փորձագետների գնահատումներով՝ մինչեւ 2035 թվականը «Մեծ ծոցի» տարածաշրջանի ՀՆԱ-ն ավելի քան կկրկնապատկվի եւ կհասնի 4,1 տրլն դոլարի, ինչը կգերազանցի Մեծ Բրիտանիայի ՀՆԱ-ի ցուցանիշը: 69 մլն բնակչությամբ 56 հազար քառակուսի կիլոմետր մակերեսով տարածաշրջանը ամենազարգացածներից մեկն Է ՉԺՀ-ում եւ տալիս է երկրի ՀՆԱ-ի 12 տոկոսը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս