Բաժիններ՝

Եվրոպան աշխարհի մի շարք շրջաններից հետ է մնացել 5G ցանցերի զարգացման առումով. Ericsson-ի ղեկավար

Եվրոպան այլեւս առաջատար դիրքեր չի գրավում տվյալների անհաղորդալար հաղորդման զարգացման բնագավառում եւ աշխարհի մի շարք այլ տարածաշրջանների զիջում է հինգերորդ սերնդի ցանցի (5G) ներդրման հարցում: Փետրվարի 19-ին այս մասին հայտարարել է Ericsson ընկերության ղեկավար Բյորիե Էքհոլմը։

«Եվրոպան նախկինում առաջատարն էր անհաղորդալար կապի աշխարհում, սակայն այսօր մենք տանուլ ենք տալիս որպես աշխարհամաս»,- նրա խոսքը մեջբերում է Financial Times թերթը: Նա ուշադրություն է հրավիրել այն բանի վրա, որ Եվրոպան շատ երկրների եւ մի շարք տարածաշրջանների զիջում է 5G-ի ներդրման արագության հարցում:

«Այն ամբողջ թափով ընթանում է ԱՄՆ-ում: Առանց ընդհատումների: Ամբողջ թափով է ընթանում Ավստրալիայում եւ Ասիայում: Իսկ մենք նստած ենք այստեղ Եվրոպայում, եւ երկրների մեծ մասը նույնիսկ չի վաճառել հաճախությունները»,- նշել է Ericsson-ի ղեկավարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս