«Փետրվարի վերջին Արցախում տեղի է ունենալու մեծ ֆորում՝ Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք կնքելու մասին». Իշխան Սաղաթելյան

Հունվարի 24-ին Հայ Հեղափոխական Դաշնակցությունը  հայտարարություն էր տարածել, որտեղ անդրադարձել էր Հայաստանի և Արցախի Հանրապետությունների միջև ռազմաքաղաքական դաշինքի կնքման անհրաժեշտությանը։ Ըստ ՀՅԴ-ի՝ Հայաստանի և Արցախի միջև ռազմաքաղաքական դաշինքի ստորագրումը կարևոր է և անհրաժեշտություն։

168.am-ը ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանից հետաքրքրվեց, թե Դաշնակցությունն ինչ քայլեր է պատրաստվում իրականացնել, որպեսզի ՀՀ-ի և ԱՀ-ի միջև  ստորագրվի ռազմաքաղաքական դաշինքը։
Նա տեղեկացրեց, որ փետրվարի վերջին Արցախում տեղի է ունենալու մեծ ֆորում՝
Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք կնքելու մասին։

«Սկսել ենք մի մեծ գործընթաց, որ Հայաստանի և Արցախի միջև կնքվի ռազմաքաղաքական դաշինք, արդեն հանդիպումներ ենք ունեցել տարբեր քաղաքական ուժերի և անհատների հետ և ակտիվ պատրաստվում ենք այդ աշխատանքներին։ Ֆորումից հետո հավանաբար կսկսենք ստորագրահավաք, որպեսզի հարցը մտնի Ազգային ժողովի օրակարգ, որի հետ կապված՝ առաջիկայում մանրամասն պարզաբանումներով հանդես կգանք»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս