Բաժիններ՝

Սոչիում ավարտվել է Սիրիայի հարցերով եռակողմ գագաթնաժողովը

Սոչիում ավարտվել է ՌԴ, Իրանի և Թուրքիայի նախագահների մասնակցությամբ Սիրիայի հարցով եռակողմ գագաթնաժողովը:

Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ն:

Գագաթնաժողովի ժամանակ Վլադիմիր Պուտինը, Հասան Ռոհանին և Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են Սիրիայում կայուն խաղաղություն հաստատելու հետ կապված և մի շարք այլ հարցեր:

Գագաթնաժողովը տեղի է ունեցել Աստանայի գործընթացի շրջանակներում:

Գագաթնաժողովի արդյունքում հրապարակված փաստաթղթի համաձայն` նախագահները միակարծիք  դիրքորոշում են հայտնել Սիրիայի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության ապահովման, ահաբեկչության դեմ պայքարի շարունակական իրականացման, սիրիական հարցի քաղաքական լուծման առնչությամբ:

Փետրվարի 14-ին Էրդողանի հետ Սոչի էին մեկնել նաև Թուրքիայի պաշտպանության, արտաքին գործերի, ֆինանսների նախարարները, ինչպես նաև ազգային հետախուզական կազմակերպության ղեկավարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս