Google-ը տարվա ընթացքում ավելի քան 13 մլրդ դոլար կներդնի ԱՄՆ-ում տվյալների մշակման իր կենտրոններում ու գրասենյակներում
Google ընկերությունը որոշում է ընդունել այս տարի ավելի քան 13 մլրդ դոլար ներդնել Միացյալ Նահանգների տարածքում տվյալների մշակման նոր կենտրոնների ու գրասենյակների կառուցման եւ գործողների արդիականացման գործում: Ինչպես հայտնել է Google-ի գլխավոր տնօրեն Սունդար Փիչային, խնդիրն այն է, որ ընկերության ներկայության աշխարհագրությունն ընդլայնվի մինչեւ երկրի 24 նահանգներ՚
«Այսօր մենք հայտարարում ենք 2019 թվականի ընթացքում ԱՄՆ-ի տվյալների կենտրոններում ու գրասենյակներում ավելի քան 19 մլրդ դոլար ներդնելու մասին. այդ ընդլայնումը կվերաբերի 14 նահանգների: Նոր ներդրումները մեզ թույլ կտան վարձել տասնյակ հազարավոր աշխատակիցներ եւ 10 հազարից ավելի շինարարների ապահովել զբաղվածությունն ապահովել Նեբրասկայում, Նեւադայում, Օհայոյում, Տեխասում, Օկլահոմայում, Հարավային Կարոլինայում եւ Վիրջինիայում:
Հաշվի առնելով այդ ներդրումները՝ Google-ն իր տունը կունենա միագումար 24 նահանգում, ներառյալ տվյալների մշակման կենտրոնները՝ 13 հանրակցություններում»,-ճշտել է Փիչային, նշելով, որ իր ընկերությունը երկրորդ տարին անընդմեջ շրջանառության ծավալները մեծացնում է առավելապես ԱՄՆ-ի՝ Կալիֆոռնիայի հյուսիսից դուրս գտնվող շրջանների հաշվին, որտեղ տեղավորված է «որոնիչի» կենտրոնակայանը:
Փիչային հիշեցրել է, որ անցյալ տարի ընկերությունը նույն այդ նպատակներով ներդրել էր ավելի քան 9 մլրդ դոլար: Միացյալ Նահանգներում Google-ի գործունեության ընդլայնումը թույլ է տվել ժամանակավորապես աշխատանքի տեղավորել 10 հազարից ավելի մարդու: Ընկերությունը ճիշտ է համարում այդ քաղաքականությունը, որը թույլ է տալիս նոր աշխատատեղերի ստեղծման խթանումը համատեղել ապրանքների ու ծառայությունների կատարելագործման հետ, որոնք նախատեսված են մարդկանց ու ձեռնարկությունների համար:
Google-ը հանրային կորպորացիա է, որը ներդրումներ է անում ինտերնետ-որոնման եւ գովազդային տեխնոլոգիաների բնագավառում, ինչպես նաեւ զբաղվում է առցանց-ծառայությունների եւ բարձրտեխնոլոգիական արտադրանքների մշակմամբ: Ընկերությունը, որն ստեղծվել է Լարի Փեյջի եւ Սերգեյ Բրինի կողմից, առաջին անգամ որպես մասնավոր ձեռնարկություն գրանցվել է 1998 թվականի սեպտեմբերին, իսկ այժմ Alphabet հոլդինգի բաղկացուցիչ մասն է: Նրա կենտրոնակայանը գտնվում Է Մաունթին-Վյու քաղաքում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: