«Վլադիմիր Պուտինը պլանավորում է քանդել մեր միությունը». Փոմպեո
Ռուսաստանը մտադիր է «կոտրել» ՆԱՏՕ-ն: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոն, որը փետրվարի 13-ին այցելել է լեհական Բեմովոյում տեղավորված ամերիկացի զինվորներին:
«Ժամանակները փոխվել են: Ինչ-որ ժամանակ մենք վախենում էինք խորհրդային ագրեսիայից: Այսօր մեր հրամանատարները կրկին կենտրոնացել են Ռուսաստանի կողմից ագրեսիայի վրա»,-ասել է Փոմպեոն: Դրա հետ մեկտեղ նա Լեհաստանին շնորհակալություն է հայտնել ՆԱՏՕ-ին ակտիվ մասնակցության համար:
«Վլադիմիր Պուտինը պլանավորում է քանդել մեր միությունը»,-ասել է նա՝ մատնանշելով Վրաստանն ու Ուկրաինան: «Ուստի մենք ուժեղացրել ենք ներկայությունը ՆԱՏՕ-ի արեւելյան թեւում»,-հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղարը:
Փոմպեոն ժամանել է Լեհաստան՝ մասնակցելու Մերձավոր Արեւելքին նվիրված նախարարական խորհրդաժողովին, որը ԱՄՆ-ը եւ Լեհաստանը փետրվարի 13-14-ին կազմակերպում են Վարշավայում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: