Բաժիններ՝

Վենեսուելայում մեկնարկել է ստորագրահավաքը ԱՄՆ-ի միջամտության դեմ

Կարակասում փետրվարի 6-ին սկսվել է Վենեսուելայի ներքին գործերին Միացյալ Նահանգների միջամտության դեմ ստորագրահավաքի արշավը: Այդ մասին ՏԱՍՍ-ի թղթակիցը հաղորդում է իրադարձությունների վայրից: Ինքնության հավաստագիր ներկայացրած ցանկացած քաղաքացի կարող է միանալ Վաշինգտոնին ուղղված հայտարարությանը՝ Վենեսուելայի վրա ճնշումը եւ ուժային միջամտության սպառնալիքները դադարեցնելու պահանջով:

Ստորագրահավաքն ընթանում է ամբողջ երկրում եւ կշարունակվի մինչեւ շաբաթվա վերջը: Դրա գլխավոր կետը դարձել է Բոլիվարի հրապարակը Կարակասի կենտրոնում, որտեղ գործընթացն ուղեկցվում է հանրահավաքով՝ «Յանկինե՛ր, գնացե՛ք տուն» կարգախոսի ներքո:

Հրապարակում տեղադրված են նախագահ Նիկոլաս Մադուրոյի դիմանկարներ, ինչպես նաեւ բեմահարթակ, որտեղ ելույթներ են ունենում վենեսուելացի արտիստները: Ելույթների միջեւ ընդմիջումներին բարձրախոսներով հնչել է իսպաներենով երգ՝ «Յանկինե՛ր, գնացե՛ք տուն» բազմիցս կրկնվող կրկներգով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս