«Ճիշտ է՝ պատահարների ու դրանց հետևանքով վիրավորների թիվն աճել է, բայց նաև ավտոմեքենաների թվի աննախադեպ աճ ենք ունեցել 2018-ին». Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկել Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հունվարին նախորդ տարվա հունվարի համեմատությամբ ճանապարհատրանսպորտային պատահարների հետեւանքով զոհերի էական նվազում ունենք:
Ճիշտ է՝ պատահարների ու դրանց հետեւանքով վիրավորների թիվն աճել է, բայց նաեւ ավտոմեքենաների թվի աննախադեպ աճ ենք ունեցել 2018-ին:
ՃՏՊ-ների եւ դրանց հետեւանքով վիրավորվածների թվին դասվում են նույնիսկ ամենաթեթեւ դեպքերը, այնպես որ՝ իմաստ ունի առաջնակի ուշադրություն դարձնել զոհերի թվին:
Եվ այս առումով դինամիկան հուսադրող է»:
Հունվարին նախորդ տարվա հունվարի համեմատությամբ ճանապարհատրանսպորտային պատահարների հետեւանքով զոհերի էական նվազում…
Gepostet von Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան am Mittwoch, 6. Februar 2019