Բաժիններ՝

Դատապարտյալը դատի է տվել «Աբովյան» ՔԿՀ-ին. համաներումը չի կիրառվել

Խարդախության համար դատապարտված Անահիտ Մութաֆյանը դատի է տվել «Աբովյան» ՔԿՀ-ին։  «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ հայցվորը պահանջում է պարտավորեցնել  ՀՀ ԱՆ «Աբովյանի» ՔԿՀ-ի կողմից համակցություն համարելու հանգամանքը, վերականգնել դատապարտյալին՝ ՀՀ ԱԺ 01.11.2018 թ-ի համաներում հայտարարելու մասին ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասով տրված իրավունքը  և  նրան ազատել պատիժը կրելուց։

Նշենք, որ  Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով Համաներում հայտարարելու մասին ՀՀ օրենքի 2-րդ մասի 1-ին կետը նախատեսում է  պատժից ազատել առավելագույնը չորս տարի ժամկետով ազատությունից զրկելու հետ կապված պատժի դատապարտված անձանց։ Իսկ Անահիտ Մութաֆյանը մեղավոր է  ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և դատապարտվել 2 տարվա  ազատազրկման:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս