Բաժիններ՝

«Ոչ ոք ավելի հեշտ չի ապրում, քան դուք։ Հիշեք սա». 20 փոքրիկ մտքեր, որոնք կկործանեն մեծ երազանքներ

Մեր գիտակցությունն իսկական մարտադաշտ է։ Այն լի է կոնֆլիկտներով ու հակասություններով, որոնք մեզ տառացիորեն քայքայում են, սակայն իրականում մեզ անհանգստացնող հարցերի անգամ կեսը գոյություն չունեն։ Բայց եթե դուք թույլ տաք, որ այդ մտքերը բնակություն հաստատեն ձեր գլխում, դրանք ձեզ մեկընդմիշտ կզրկեն հանգստությունից, ուրախությունից, իսկ արդյունքում՝ նորմալ կյանքից։

Հիշեք, որ միայն դուք կարող եք որոշել, թե ինչպես անցկացնել ազատ ժամանակը, ում հետ շփվել, կիսել կյանքը, փողն ու էներգիան։

Եվ ամենակարևորը, դուք ինքներդ եք ընտրում ձեր մտքերը. Չէ՞ որ հենց նրանք են ամեն բան թելադրում մեր կյանքում։ Ձեր գիտակցությանը սովորեցրեք ամեն ինչում մի դրական բան տեսնել։ Պոզիտիվն ընտրություն է։ Կլինե՞ք երջանիկ, թե՞ ոչ, կախված է առաջին հերթին ձեր սեփական մտքերից։

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 20 մտքերից բաղկացած ցանկ, որոնք փոխելու ժամանակն է արդեն։

Կարդացեք նաև

1. Իմ երազանքներն ու նպատակները կարող են սպասել։
Ապրեք այն կյանքով, որով դուք կկարողանայիք հպարտանալ։ Ի վերջո, երբևէ դուք կզղջաք ոչ թե այն մասին, որ ձեզ մոտ ինչ-որ բան չի ստացվել, այլ այն մասին, որ այդպես էլ չհամարձակվեցիք որոշում կայացնել։ Պետք չէ սպասել։ Արդեն այսօր ձեռնամուխ եղեք ձեր երազանքների իրականացմանը։

2. Ես ժամանակ չունեմ։
Իրականում, երբ դուք արտաբերում եք այս բառերը, ենթադրում եք բոլորովին այլ բան, այն է՝ դա այնքան էլ կարևոր չէ ինձ համար։

3. Ես բավականաչափ տաղանդավոր չեմ։
Տքնաջան աշխատանք ու չընդհատվող պրակտիկա, և դուք ամեն ինչ կարող եք անել։ Մոռացեք այնպիսի կատեգորիաների մասին, ինչպիսիք են տաղանդն ու հանճարեղությունը։ Աշխատեք ու կհասնեք ամեն ինչի։ Կարևորն այն է, որ ոչ մի դեպքում կանգ չառնեք։

4. Դա շատ լուրջ խնդիր է։ Ես այն ոչ մի կերպ չեմ կարող լուծել։
Խնդիրն այստեղ խնդրի մեջ չէ, այլ այն բանի, որ դուք չափազանց շատ եք մտածում դրա մասին։ Ազատվեք այդ մտքերից, և ձեզ համար անմիջապես շնչելը շատ ավելի հեշտ կլինի։

5. Ես դեռ պատրաստ չեմ։
Ճիշտն այն է, որ մենք երբեք պատրաստ չենք լինում գործողություններ կատարել, երբ մեր առջև ի հայտ են գալիս նոր հնարավորություններ։ Չէ՞ որ որքան մեծ հնարավորություններ են բացվում մեր առջև, այնքան մեծ ջանքեր են դրանք պահանջում, որ մենք աճենք ինտելեկտուալ ու էմոցիոնալ մակարդակներում։

Եվ հենց որ մենք դիսկոմֆորտ ենք զգում, միայն այդ ժամանակ ենք պատրաստ լինում փոփոխությունների, ինչը չի չեղարկում այն փաստը, որ երբեմն ամեն ինչ որոշում է մի քանի վայրկյանը, երբ ինչ-որ բան ենք անում, կամ, ընդհակառակը, չենք համարձակվում անել։ Դա այն ակնթարթն է, երբ մենք օգտվում ենք հնարավորությունից կամ չենք օգտվում։ Կարող եք բաց թողնել այն ու հաջորդ հնարավորությունն այդպես էլ չունենաք։ Դրա համար էլ մի վախեցեք, համարձակ գործեք։

6. Ես գիտեմ, որ բավականաչափ լավը չեմ։
Ձեր պայքարը ձեր պատմության մասն է։ Երբեմն մենք ինչ-որ բան կորցնում ենք այն բանի համար, որ ստանանք այն, ինչ մեզ իսկապես պետք է։

7. Ես անհաջողակ եմ։
Ամենաիսկական անհաջողությունն այն է, երբ անգամ չես էլ փորձում ոչինչ անել կամ որոշել։ Մնացած ամեն ինչը պրակտիկայի խնդիր է։ Նորմալ է, որ ժամանակ առ ժամանակ մեզ մոտ ինչ-որ բան չստացվի։ Դա մեզ ավելի իմաստուն է դարձնում։ Ձեզ դադարի հնարավորություն տվեք։ Եվ կրկին փորձեք։ Ամեն ինչ ժամանակ է պահանջում, և դուք անպայման կհասնեք ձեր նպատակին քայլ առ քայլ։

8. Ես ուզում եմ, որ ամեն ինչ հեշտ ստացվի։
Մեր յուրաքանչյուր անհաջողություն կամ պարտություն իր իմաստն ունի։ Տառապանքներն ու ճգնաժամերը մեզ պարտադրում են ինչ-որ բան փոխել մեր կյանքում, ու փոխվել նաև ինքներս։ Մենք ստիպված ենք լինում հրաժեշտ տալ ինչ-որ հին համոզմունքների ու սովորությունների ու ձեռք բերել նորերը։
Ցանկացած մեծ հաջողություն գալիս է ինչ-որ պայքարից հետո։ Այլ կերպ կյանքում չի լինում։

9. Ինչ-որ մեկին ամեն ինչ անհամեմատ հեշտ է տրվում։
Ոչ ոք ավելի հեշտ չի ապրում, քան դուք։ Հիշեք սա։ Մեզնից յուրաքանչյուրն իր պայքարն ունի կյանքում։ Մեզնից ամենաուժեղները նրանք չենք, ում ուժը մենք տեսնում ենք, այլ նրանք են, ովքեր շահում են աներևակայելի ներքին ճակատամարտերում, որոնց մասին մենք անգամ գլխի չենք ընկնում։

10. Ես շնորհակալ լինելու պատճառ չունեմ։
Ընտրեք պոզիտիվը։ Եթե ձեզ թվում է, որ ձեր կյանքում այսօր չկա այն, ինչի համար դուք պետք է շնորհակալ լինեք, հիշեք այն պահերը, երբ խուսափել եք ինչ-որ վատ բանից։ Չէ՞որ կարող էր ավելի վատ լինել, բայց չի եղել։ Անկեղծ ասած՝ տարբերություն չկա, թե ձեր բաժակը կիսով չափ լի՞քն է, թե՞ դատարկ։ Շնորհակալ եղեք ճակատագրին, որ բաժակ ունեք, ու թեկուզ փոքր, բայց ինչ-որ բան նրա մեջ կա։

11. Ես չափից դուրս շատ թերություններ ունեմ։
Դուք սխալվում եք։ Երբ ձեր կյանքում ամեն բան ներդաշնակ է, ապա անգամ ձեր թերություններն են բավականին տանելի դառնում։ Եթե դուք արդեն ընդունել եք ձեր թերությունները, ոչ ոք չի կարող այն ձեր դեմ օգտագործել։

12. Նրանք ունակ չեն դա անել։
Դուք բավականին շատ քննադատներ ունեք։ Եղեք այն մարդը, ով աջակցում է ձեզ ու ոգևորում։ Անհաջողությունից հետո մեկ անկեղծորեն ասված բառն ավելի մեծ նշանակություն ունի, քան հաջողությունից հետո հնչող գովեստի խոսքերը։
Նեցուկ եղեք ու աջակցեք ձեր շուրջը եղած մարդկանց։ Բացի դրանից, դա ձեզ ուժ կտա ու կօգնի առաջ գնալ, և վաղ թե ուշ ձեր քննադատներն էլ ձեզ կաջակցեն։

13. Ես ինչ-որ մեկի համար ժամանակ չունեմ։
Ամենակարևոր հոգևոր բաներից մեկը, որ դուք կարող եք անել, մարդկանց առջև ձեր սիրտը բացելն է։ Իսկապես նրանց կողքին եղեք։ Ինչ էլ որ զգաք, նրանց ասեք այս հիասքանչ բառերը՝ ես սիրում եմ քեզ, կներես ինձ, ես քեզ գնահատում եմ, ես հպարտանում եմ քեզնով։

Նամակներ ու ուղերձներ գրեք, ընկերական հաղորդագրություններ, մարդկանց լույս ու բարություն պարգևեք։ Էլի ինչ-որ մեկի ստիպեք ժպտալ։ Գրկեք, զվարճացրեք ու ոգևորեք նրան։ Դա ձեզ միայն ավելի ուժեղ կդարձնի։

14. Մտերիմ հարաբերությունները կսպասեն։
Եթե դուք անընդհատ հետաձգում էիք ու որևէ մեկի հետ մտերիմ հարաբերությունների մեջ չէիք մտնում, ապա ինչ-որ պահի կգիտակցեք, որ այս բոլոր տարիներին դուք ապրել եք իր ավարի հետևից ընկնող որսորդի պես։

Մի անգամ առավոտյան դուք կարթնանաք ու կհասկանաք, որ դա բոլորովին էլ այն չէ, ինչ ձեզ պետք է, որ դուք ջերմություն եք ուզում, ինչ-որ մեկին, ում մոտ կարելի է գալ ու գրկել, ով միշտ կընդունի ու կհասկանա, ինչ էլ որ ձեզ հետ պատահի, կամ ով էլ որ դուք լինեք։ Այդ պատճառով էլ մտերիմ հարաբերություններ պետք է կառուցել ու այն պահպանել։ Եվ դա մեկ տարվա ընթացքում տեղի չի ունենում։

15. Ես խոստումս կդրժեմ միայն այս անգամ։
Պարտքի զգացում ունեցեք։ Դա նշանակում է՝ սեփական խոսքի նկատմամբ նվիրվածություն ու հավատարմություն, ինչքան էլ որ ժամանակ անցնի, ու ինչպես էլ որ դասավորվեն հանգամանքները։ Դա ձեզ կօգնի մարդկանց հետ մտերմիկ ու վստահելի հարաբերություններ, կարիերա կառուցել, ունենալ մի մարդու համբավ, ում վրա միշտ կարելի է հույս դնել։

16. Մի փոքր սուտը ոչ մեկի չի կարող վնասել։
Սուտը սարսափելի հիվանդություն է։ Այն շատ արագ է փոխանցվում։ Մի ստեք, անգամ, եթե այդ մասին ոչ ոք չի իմանա։

17. Ես ինչ-որ մեկի համար թանկ եմ, բայց նա չափազանց զբաղված է իր խոստումն իրականացնելու համար։
Մի խաբեք ինքներդ ձեզ։ Ցավալի է ընդունելը, բայց եթե մենք ինչ-որ մեկի համար իսկապես կարևոր ենք, ապա նա միշտ էլ ժամանակ կգտնի մեզ համար, իսկ եթե ոչ՝ կխաբի ու ներողություն կխնդրի։

18. Ես երբեք լաց չեմ լինում։
Երբեք մի ամաչեք ձեր արցունքներից։ Ներողություն մի խնդրեք, եթե լաց եք եղել ինչ-որ մեկի ներկայությամբ։ Մի շփոթվեք ու մի արդարացեք։ Առանց էմոցիաների՝ մարդիկ նման են ռոբոտների։ Լացն ասես մաքրագործող երգ լինի։ Նա, ով գիտի, թե ինչ են արցունքները, գիտի, թե ինչ է հոգևորությունը։ Եթե դուք կարողանաք արտասվել բաց սրտով՝ ներելով ու ընդունելով, ապա ոչինչ չի հավասարվի դրան իր ուժով ու խորությամբ։

19. Ես երբեք չեմ ների։
Մոռացեք անցյալի մասին։ Այն արդեն ձեզ հետ չէ։ Ազատվեք դրանից, առաջ ընթացեք։ Եվ մարդիկ, և իրավիճակները, և թե մենք՝ ձեզ հետ, ժամանակի հետ փոխվում ենք այս աշխարհում։ Որոշակի մարդկանց կամ իրավիճակների պիտակներ մի փակցրեք։ Նայեք ձեր կյանքին այսօր։ Ամեն ինչ վաղուց փոխվել է, իսկ դուք դեռ շարունակում եք հիշել հին վիրավորանքները։

20. Իմ սիրտն այնքան են կոտրել, որ ես այն այլևս ոչ մեկի առջև չեմ բացի։
Մեր սիրտը կոտրում են, մենք հիասթափվում ենք։ Դա նորմալ է։ Դա կյանքն է։ Բայց հաճախ դա տեղի է ունենում այն բանի համար, որ մենք հասկանանք, որ արժանի ենք լավագույնին ու առավելին։

Դա, իհարկե, ցավոտ ու ծանր է, բայց ավելի ցավոտ է կպած մնալ մի բանի, որն իրականում գոյություն չի էլ ունեցել։ Բացեք ձեր սիրտը, քանի որ այն վիրավորող էմոցիաները ձեզ կօգնեն առողջանալ ու աճել։ Եզրակացություն ինքներդ արեք։
Ճիշտն ասած՝ մեզ ցավեցնում ու վիրավորում են միայն մեր սեփական մտքերը։ Մտածեք այդ մասին։

Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս