«Ինձ չի անհանգստացնում «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղը». Տուխել
ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մեկնաբանել է Ֆրանսիայի առաջնության 23-րդ տուրի «Լիոնի» հետ (1:2) խաղում իր թիմի պարտությունը: Հիշեցնենք, որ մինչև այժմ ՊՍԺ-ն չուներ ոչ մի պարտություն Լիգա 1-ում:
«Խաղը դժվար էր: «Լիոնում» հավաքվել են որակյալ ֆուտբոլիստներ, ովքեր արժանիորեն հասել են Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ:
Շատ հնարավորություններ ունենալու համար պետք է շատ վերահսկել գնդակը: Մենք սիրում ենք դա անել: Մեր մրցակիցը շատ էր հարձակվում, մենք ևս ունեինք հնարավորություններ: Երկրորդ խաղակեսում մենք լավ հաղթահարեցինք խաղը, մրցակիցն արդեն քիչ հնարավորություն ուներ: Մեզ պակասում էր փոխանցումների ճշգրտությունը:
Մենք պարտվեցինք, նման բան լինում է ֆուտբոլում: Ինձ չի անհանգստացնում «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղը: Այս խաղում ես տեսա, որ մենք կարող ենք ավելացնել ու լավացնել խաղը: Երկրորդ խաղակեսն ինձ դուր եկավ»,- ասել է Տուխելը:
Սիրարփի Աղաբաբյան