«Իշխանափոխությունից հետո Հայաստանը դարձել է պարզապես թամաշա անելու երկիր». Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Այս օրերի ընթացքում շրջելով եվրոպական տարբեր մայրաքաղաքներով, բազմաթիվ հանդիպումներ ունենալով պատգամավորների, քաղաքական գործիչների և տարածաշրջանով զբաղվող փորձագետների հետ՝ ցավով փաստում եմ, որ իշխանափոխությունից հետո Հայաստանը դարձել է պարզապես թամաշա անելու երկիր, որից ամեն մեկը ինչ-որ մի բան պոկելու, ստանալու, այլ ոչ թե առաջարկելու, տալու կամ իրապես աջակցելու ցանկություն ունի։

Անլրջություն, անհասկացվածություն և downshifting ՝ սա է , ավաղ, եվրոպական քաղաքական շրջանակների իրական վերաբերմունքը մեր երկրին իշխանափոխությունից հետո։ Եվ մեկ տարվա ընթացքում Մերկել-Փաշինյան երկու այցելություններից ծնված ըմդամենը մեկ՝ պոլիտեխնիկների միջեւ համագործակցության մասին պայմանագիրը, դրա մի փոքր, բայց անհերքելի ապացույցներից է»:

Տեսանյութեր

Լրահոս