Այուրվեդայի ոսկե գաղտնիքները։ Ինչպես հոգ տանել աչքերի ու ու դրանց շուրջ եղած մաշկի առողջության մասին

Ծերության հետքերի դեմ պայքարում կանայք անհավանական քանակությամբ ուժեր, նյարդեր ու դրամական միջոցներ են ծախսում: Մենք աշխատում ենք հեռացնել ցելյուլիտը, բերանի կողքերի ու պարանոցի խորը կնճիռները` մոռանալով, որ ամենակարևորն աչքերի շուրջ մաշկի խնամքն է, որը պետք է կատարել հանգամանորեն:

Աչքերի ու դրանց շուրջ եղած մաշկի խնամքը

Աչքերի անկյունների կնճիռներ, չորություն ու աչքերի հոգնածություն:

Խորացնող գործոնները` ծեր հասակ, սթրես, հուզմունք, անքնություն, ալկոհոլի չարաշահում, ջրազրկում, շլություն:

Կարդացեք նաև

Բուժումը՝

Խուսափեք դիմահարդարումը մաքրելու համար նախատեսված քիմիական միջոցներից ու աչքերի համար խիտ քսուքներից: Դիմահարդարումը մաքրեք բուսայուղի մեջ թրջված թաց բամբակյա կտորով:

Վառ ցերեկային լույսի ժամանակ կրեք արևապաշտպան ակնոց ու աշխատեք չկարդալ մթության մեջ: Երբեք ուղիղ արևին մի նայեք:

Օրական 2 անգամ մերսեք հոնքերի ներքևի հատվածի մաշկը` սկսած միջհոնքային հատվածից՝ մինչև քունքերի շրջան: Վարժությունը կրկնեք 3-4 անգամ:

Թարթեք, աչքերը փակեք ձեռքերով, կատարեք աչքերի հատվածի մերսում ու աչքերի համար նախատեսված լոգանքներ:

Աչքերի ներքևի մուգ շրջանակներ

Խորացնող գործոնները` սակավարյունություն, թուլացած առողջություն, քնի պակաս, արյան շրջանառության խանգարում, տագնապ, հորմոնալ դիսբալանս, դաշտանային ցիկլի խանգարում, տապակած, սառեցված ու պահածոյացված սննդի, հատիկավորների, կանաչ սալաթի, պիստակի չարաշահում:

Բուժումը`

Ժամանակ առ ժամանակ պառկեք թեքություն ունեցող մակերեսի վրա ու բարձրացրած ոտքերով այդպես մնացեք 5-10 րոպե:

2 բամբակյա կտոր թրջեք սառը կաթի, վարդաջրի, թզի կամ անանուխի տերևների մզվածքի մեջ: Դրանք դրեք աչքերի կոպերին ու պառկեք 5-10 րոպե:

Աչքերի կողքերի հատվածներին դրեք անանուխի մանրացված տերևներ ու պառկեք 5-10 րոպե:

Քնից առաջ զգուշորեն մերսեք աչքերի կողքերի հատվածների մաշկը զաֆրանի կամ նուշի յուղով:

Սննդային հավելումներ` ճաշից կամ ընթրիքից առաջ ընդունեք 2-4 գրամ ժենշեն` հաբերով կամ փոշիացրած:

Կոպերի այտուց

Խորացնող գործոնները` արյան բարձր ճնշում, լյարդի ու երիկամների հետ կապված խնդիրներ, թափոնների դուրսբերման հետ կապված խնդիրներ, ցածր մարսողական կրակ, հեղուկի կուտակում, քնի պակաս, հորմոնալ փոփոխություններ:

Բուժումը`

Աչքերի կոպերին դրեք տաք ջրի մեջ թրջած թեյի տոպրակներ, նեխուրի հյութի մեջ թրջած բամբակյա կտորներ կամ հում կարտոֆիլով թանզիֆե պարկեր` յուրաքանչյուրի մեջ մեկ թեյի գդալ կարտոֆիլի քերուկ լցրած: Պառկեք փակ աչքերով 20 րոպե:

Մատնեմատով զգուշորեն մերսեք աչքերի շուրջը եղած հատվածները` սեղմելով կետ առ կետ ու աստիճանաբար աչքի ներքին անկյունից դեպի արտաքինը շարժվելով՝ վերին կոպի մերսման ժամանակ, և հակառակ ուղղությամբ` ստորին կոպը մերսելիս: Այսպիսի մերսումը նպաստում է լիմֆատիկ հեղուկների հոսքին:

Սննդային հավելումներ` ամեն օր ընդունեք 1000 մգ C վիտամին ու կերեք սև չամիչ ու թուզ:

Վաղ կնճիռներ

Խորացնող գործոնները` չորություն` ճարպի պակաս, ջրազրկում` ջրի պակաս, սթրես, արևի, քամու, շոգի կամ ցրտի, չափազանց տաք կամ շատ սառը ջրի ներգործություն, չափազանց ֆիզիկական ծանրաբեռնվածություն, չափից առավել հաճախակի ճանապարհորդություններ, ալկոհոլի, ծխախոտի, սուրճի, քաղցր կամ կծու սննդի չարաշահում, քաշի կտրուկ կորուստ, հորմոնալ պրեպարատների ընդունում, շաքարախտ, կյանքում նպատակի բացակայություն, անձնական հարաբերություններում սիրո պակաս, ժառանգական գործոններ:

Բուժումը` շաբաթական 2 անգամ հատուկ դիմակ պատրաստեք: Խառնեք ու մածուկանման դարձրեք 1 ճաշի գդալ սանդալի փայտի փոշին, 1 կաթիլ բնական կամֆորայի յուղ, 3-4 կաթիլ լոտոսի յուղ և 2 թեյի գդալ ջուր:

Աչքերի տակի մաշկի վրա պաշտպանական շերտ ձևավորելու համար զգուշորեն այդ հատվածներին վրա քսեք սանդալ կամ վարդի յուղ՝ ավելացրած դեմքի յուղի մի քանի կաթիլ, ապա թեթևակի տրորեք: Ապա ստացված քսուքը քսեք դեմքի այլ հատվածներին:

Փակեք աչքերը, կոպերին վարդաջրով թրջած թաց բամբակյա կտորներ դրեք ու պառկեք 10-15 րոպե:

Ապա կատարեք մաշկի մաքրման, սնուցման ու խոնավեցման սովորական պրոցեդուրաներ:

Սննդայի հավելումներ` խմեք E վիտամին ու օրական 6-8 բաժակ ջուր:

Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը

Տեսանյութեր

Լրահոս