Բաժիններ՝

Facebook-ը և Twitter-ը ՌԴ-ի, Վենեսուելայի և Իրանի հետ կապված հարյուրավոր օգտահաշիվներ են հեռացրել

Facebook-ը եւ Twitter-ը գրեթե միաժամանակ հայտնել են իրենց սոցիալական ցանցերից օգտահաշիվների հեռացման մասին, որոնք, ինչպես իրենք են պնդում, գաղտնի արշավ են վարում հօգուտ Իրանի իշխանությունների։

Facebook-ը հունվարի 31-ից երեկը հայտարարել է 783 հաշվեգրանցման դադարեցման մասին, որոնք Facebook-ում եւ Instagram-ում «համակարգված անհավաստի գործելակերպի» մասնակիցներ են: Պնդում են, որ օգտահաշիվների ակտվությունն «ուղղորդվել է Իրանից»: Սոցցանցի տվյալներով՝ էջերի ակտիվությունն առաջին հերթին ուղղվել է Մերձավոր Արեւելք եւ Հարավային Ասիա, ինչպես նաեւ միտված է եղել դեպի ԱՄՆ:

Գրեթե միաժամանակ Twitter-ը հայտարարել է Իրանից մի քանի օգտահաշիվների հեռացման մասին, որոնք ձեւացել են ամերիկացիներ կամ նորությունների գործակալություններ:

Բացի դրանից, սոցցանցը հայտարարել է վեց հազար հաղորդագրություններ հեռացնելու մասին, որոնք, ենթադրաբար, ստեղծվել էին 2018 թվականի նոյեմբերին ԱՄՆ-ի Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների վրա ազդելու փորձի համար:

Նշվում է, որ ընտրությունների վերաբերյալ ապատեղեկատվության հիմնական մասն ստեղծվել է ԱՄՆ-ի ներսում, բայց դրա առաձին աղբյուրներ, հավանաբար, գտնվել են Իրանում, Վենեսուելայում եւ Ռուսաստանում, հաղորդել է «Ինտերֆաքսը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս