Բաժիններ՝

Դեսպան Բադալյանը հանդիպել է Թուրքմենստանի միգրացիոն պետական ծառայության պետի հետ

Թուրքմենստանում ՀՀ դեսպան Գառնիկ Բադալյանը հունվարի 28-ին հանդիպել է Թուրքմենստանի միգրացիոն պետական ծառայության պետ Մերգեն Գուրդովի (Mergen Gurdow) հետ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից փոխըմբռնման մթնոլորտում անցած զրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Թուրքմենստանի և Հայաստանի միջև զբոսաշրջության խթանման, մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման, հյուպատոսական և միգրացիոն մարմինների հետ շփումներում երկու երկրների քաղաքացիների առջև ծառացող խնդիրների լուծման հնարավորությունների շուրջ:

Անդրադարձ է կատարվել նաև ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Աշխաբադում նախատեսվող հայ-թուրքմենական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի 9-րդ նիստի օրակարգի այն հարցերին, որոնք վերաբերում են հյուպատոսական և միգրացիոն ոլորտներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս