Հայաստանի նախագահի եղբայրը շտապ մեկնել է Սիրիա

Հայաստանի նախագահի եղբայրը` հատուկ հանձնարարություններով արտակարգ և լիազոր դեսպան Լևոն Սարգսյանը շտապ կարգով մեկնել է Սիրիա: Տեղեկացվում է, որ դեսպանը տեսակցել է սիրիահայ համայնքի պատասխանատուների հետ: Սակայն նախագահի հատուկ բանագնացի ուղևորության բուն նպատակի մասին ոչինչ չի ասվում: Կարելի է միայն ենթադրել, որ այս արտակարգ ուղևորությունը պայմանավորված է Սիրիայում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակով, և Լևոն Սարգսյանը խնդիր է ունեցել տեղի հայերին փոխանցել պաշտոնական Երևանի դիրքորոշումը, ինչպես նաև անհրաժեշտ ինֆորմացիա ստանալ այն մասին, թե իրավիճակի կտրուկ փոփոխության դեպքում Հայաստանը սիրիահայերի ինչպիսի՞ հոսք ընդունելու ակնկալիք պիտի ունենան:

Տեսանյութեր

Լրահոս