Բաժիններ՝

Գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը հաղթեց Վերգանիի գավաթի խաղարկությունում

Գրոսմայստեր Սամվել-Տեր-Սահակյանը գերազանց հանդես եկավ Իտալիայի միջազգային մրցաշարում:

Իտալիայում կայացավ «Վերգանիի Գավաթ» միջազգային մրցաշարը, որին մասնակցում էին 17 երկրների 42 շախմատիստ, այդ թվում՝ 12 գրոսմայստեր: Մրցաշարի մասնակիցների թվում էին հանրահայտ գրոսմայստերներ Ալեքսեյ Դրեևը և Բաադուր Ջոբավան:

Մրցաշարում Հայաստանը ներկայացնում էին գրոսմայստերներ Սամվել Տեր-Սահակյանը և Զավեն Անդրիասյանը: Վերգանիի գավաթի խաղարկությունում հաջող հանդես եկավ գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը, որը տոնեց 4 հաղթանակ, 5 պարտիա ավարտեց հաշտությամբ և 6.5 միավորով միանձնյա զբաղեցրեց առաջին հորիզոնականը: Տեր-Սահակյանը նաև 10 կետով բարելավեց իր անհատական վարկանիշը:

2-րդ հորիզոնականը 6 միավորով զբաղեցրեց Վիտալի Բերնադսկին, իսկ Ալեքսեյ Դրեևը նույնքան միավորով եզրափակեց լավագույն եռյակը:

Զավեն Անդրիասյանը տոնեց 2 հաղթանակ, 7 պարտիա ավարտեց հաշտությամբ և գրավեց 8-րդ հորիզոնականը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս