Բաժիններ՝

Թրամփը և Մակրոնը քննարկել են Սիրիայի իրադրությունը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Ֆրանսիայի իր պաշտոնակից Էմանուել Մակրոնի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Սիրիայից ամերիկյան զորքերը դուրս բերելու պլանները: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ հղում անելով Սպիտակ տանը:

«Երկու երկրների ղեկավարները քննարկեցին Սիրիայի իրադրությունը՝ հաստատելով «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ոչնչացնելու ընդհանուր հանձնառությունը, ինչպես նաեւ Սիրիայից ԱՄՆ-ի զորքերի հաստատակամ, նպատակասլաց ու համակարգված դուրսբերման պլանները»,- ասված է Սպիտակ տան հայտարարության մեջ: Նրա տեղեկատվության համաձայն՝ զրուցակիցները նաեւ ընդգծել են, որ «քիմիական զենքի ցանկացած նոր օգտագործումը Սիրիայում անթույլատրելի է»:

Մակրոնը դեկտեմբերի 23-ին ափսոսանք էր հայտնել Սիրիայից ամերիկյան զորքերը դուրս բերելու Թրամփի ընդունած որոշման կապակցությամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս