Բաժիններ՝

Ավազակային հարձակման կեղծ ահազանգ Երևանում

Դեկտեմբերի 31-ին` ժամը 16.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդեցին, որ 1-02 ահազանգած 28-ամյա մի աղջկա հայտնածով իրենց շենքի վերելակում, անհայտ անձը դանակի սպառնալիքով, կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով, բացահայտ հափշտակել է եղբոր 2.500.000 դրամն ու փախել:

Նոր Նորքի քրեական հետախույզները տարաբնույթ միջոցառումներով պարզել են եղելությունը: Արդյունքում 26-ամյա երիտասարդը բացատրությամբ հայտնել է, այլ պարտքերի մարումը հետաձգելու նպատակով քրոջը ներկայացրել է իբրև իրենց շենքի վերելակում անհայտ անձն իրենից գողացել է 2.500.000 դրամ: Քույրն էլ, չիմանալով այդ ամենի սուտ լինելու մասին, ահազանգել է ոստիկանություն:
Դեպքի առթիվ ոստիկանության Նոր Նորքի բաժնում նախապատրաստվում են նյութեր:

***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս