Գիտնականներն ապացուցել են, որ տեսախաղերը մարդկանց ավելի խելացի են դարձնում

Չինաստանից ու Կանադայից մի խումբ գիտնականներ ուսումնասիրել են տեսախաղերի ազդեցությունը ուղեղի վրա: Համապատասխան հոդվածը հրապարակված է Nature հեղինակավոր գիտական հանդեսում։

Այդ հարցն ուսումնասիրելու համար գիտնականները համեմատել են լավ արդյունքներ արձանագրած 27 ակտիվ խաղացողների, ինչպես նաեւ 30 սիրողների, որոնք ավելի հազվադեպ են խաղացել եւ զգալի հաջողությունների չեն հասել: Առաջատար խմբի անդամները եղել են Dota 2-ի եւ League of Legends-ի գծով ԱՄՆ-ի ազգային կամ տարածաշրջանային առաջնությունների մասնակիցներ:

Դիտարկումների արդյունքում հաջողվել է պարզել հարաբերակցությունը խաղային հմտությունների մակարդակների, ինչպես նաեւ գորշ նյութի քանակության եւ ուղեղի ակտիվության որակի միջեւ: Որքան ավելի մարզված են եղել գեյմերները, այնքան ավելի լավ է աշխատել նրանց ուղեղը: Նաեւ հետազոտողները նշել են, որ տեսախաղերով չափազանց տարվելը անպայմանորեն չի ազդում մտավոր ունակությունների վրա, քանի որ դա պարզապես ակտիվություններից մեկն է, որն օգնում է զարգացնել նեյրոնային կապերը:

Տեսանյութեր

Լրահոս