Բաժիններ՝

ՊԵԿ հավաքագրած եկամուտները 2018-ի հունվար-նոյեմբերին աճել են

2018 թվականի հունվար-նոյեմբերին հավաքագրվել է 1 տրիլիոն 163 մլրդ դրամ հարկային եկամուտ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 11.5%:

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն ամփոփել է նոյեմբերի և ընթացիկ տարվա տասնմեկ ամսվա պետբյուջեի կատարողականը:

Համաձայն 2018թ. պետական բյուջեի մասին օրենքի՝ ամբողջ տարվա համար նախատեսված է եղել հավաքագրել 1 տրիլիոն 248 մլրդ դրամ հարկեր ու տուրքեր: Հատկանշական է, որ նախատեսված գումարների շուրջ 93%-ը 2018 թվականի նոյեմբերի դրությամբ արդեն իսկ  հավաքագրվել է։

2017-2018 թվականների  նոյեմբեր  ամսվա  հարկատեսակների  տեսակարար  կշիռը հարկային եկամուտների  կազմում

2018 թվականի նոյեմբերին ընդհանուր հավաքագրված եկամուտներում ԱԱՀ-ին բաժին է ընկել 47%-ը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 2.8%-ով, եկամտային հարկին բաժին է ընկել հարկային եկամուտների 30.7%՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 2.1%-ով։ Շահութահարկի տեսակարար կշիռը հավաքագրված հարկային եկամուտներում կազմել է 0.9%, որը կրճատվել է 4.3%-ով, իսկ ակցիզային հարկի բաժինը կազմել է 11.4%` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս