Բաժիններ՝

Թուրքիան փորձարկում է «ÇAFRAD» ռազմածովային բազմաֆունկցիոնալ ռադարային համակարգը

Թուրքիայում փորձարկում են «ÇAFRAD» (Չաֆրադ) ռազմածովային բազմաֆունկցիոնալ ռադարային համակարգերը: Դրանք արտադրվելու են Թուրքիայի «ASELSAN» ռազմաարդյունաբերական ընկերության  և երկրի ռազմարդյունաբերության տնօրինության միջև կնքված պայմանագրի «FAZ-1» նախագծի շրջանակներում:

Նախատեսվում է, որ համակարգերը տեղադրվելու են տեղական արտադրության TF-2000 ռազմանավերի (ֆրեգատ) վրա՝ հանդիսանալով դրանց ուղեղը: Նշվում է, որ դրանք արդեն անցել են գործարանային ընդունման տեստերը, որնց շրջանակներում տեղադրվել են TF-2000-ի ուղղաթիռների վայրեջքահրապարակում ու ինտեգրվել ֆրեգատի վրա տեղադրված ESSM հրթիռին:

Դեկտեմբերի 11-14-ին էլ մարտական պայմաններում անցկացվել են համակարգերի վերջնական փորձարկումները: ESSM հրթիռներին ինտեգրված «ÇAFRAD» համակարգերը կարողացել են հայտնաբերել թուրքական արտադրության արագընթաց թիրախ-ինքնաթիռը, հետևել և հաջողությամբ խոցել ESSM հրթիռով:

«Չաֆրադը» բազմաֆունկցիոնալ համակարգը ներառում է տարբեր ռադարներ, որոնք կարելի է ինտեգրել միաժամանակ տարբեր հրթիռների: Համակարգը կարողանում է միաժամանակ կատարել տարբեր գործողություններ՝ հայտնաբերել մի քանի թիրախներ ու իրեն ինտեգրված տարբեր կառավրվող հրթիռների միջոցով խոցել դրանք:

Այդ համակարգերի մատակարարումը թուրքական ռազմածովային ուժերին նախատեսվում է 2023 թվականին:

ermenihaber.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս