Բաժիններ՝

ԱՀԿ-ն փորձագետների խումբ է կազմում մարդու գեների փոփոխման հետևանքների գնահատման համար

Առողջապահության համաշխարային կազմակերպությունը (ԱՀԿ) ձեռնամուխ է եղել փորձագետների խմբի ստեղծմանը՝ մարդու գեների փոփոխման գիտափորձերի հետեւանքների գնահատման համար: Այդ խումբը կլինի միջազգային, եւ դրա մեջ կմտնեն տարբեր պրոֆիլի մասնագետներ, նրանց խնդիրը կլինի «մարդու գենի խմբագրման հետ կապված գիտական, բարոյական, սոցիալական եւ իրավաբանական խնդիրների» քննարկումը: Այդ մասին հայտնել է ԱՀԿ-ն:

Փորձագետները կուսումնասիրեն այս պահին առկա գիտական գրականությունը «հետազոտությունների վիճակի եւ դրանց կիրառումների մասին, ինչպես նաեւ այդ տեխնոլոգիայի տարբեր կիրառումների նկատմամբ հասարակական մոտեցումների մասին»:

Այունուհետեւ նրանք ԱՀԿ-ին կներկայացնեն «ինչպես ազգային, այնպես էլ գլոբալ մակարդակում ղեկավարման մեխանիզմների» վերաբերյալ իրենց հանձնարարականները: ԱՀԿ-ում կարծում են, որ մարդու համագենի խմբագրման՝ վերջերս կատարած գործողությունները «բացահայտեցին այս ոլորտում ստանդարտների մշակման անհրաժեշտությունը», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31