Բաժիններ՝

Apple-ը, դատավճռի համաձայն, Չինաստանում կնորացնի iPhone-ի ծրագրային ապահովումը

Չինաստանում Apple կորպորացիայի ստորաբաժանումը հաջորդ շաբաթվա սկզբին նորացված ծրագրային ապահովում (ԾԱ) կթողարկի իր սմարթֆոնների համար այն բանից հետո, երբ տեղի դատարանը որոշեց ժամանակավորապես դադարեցնել iPhone-ի մի շարք մոդելների վաճառքը:

Դեկտեմբերի 14-ին այս մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով կորպորացիայի հայտարարությունը։

«Հաջորդ շաբաթվա սկզբին մենք նորացված ծրագրային ապահովում կներկայացնենք Չինաստանում iPhone-ի օգտատերերի համար»,- ասված է Apple-ի հայտարարության մեջ: Դրանում նշված է, որ կորպորացիան այդ կերպ հուսով է լուծելու այն խնդիրը, որը դատական քննության պատճառ էր դարձել:

Ավելի վաղ Չինաստանի Ֆուչժոու քաղաքի դատարանը Qualcomm ընկերության պահանջով վճիռ էր կայացրել ՉԺՀ-ում յոթ մոդելների սմարթֆոնների վաճառքների դադարեցման մասին: Դատարանը որոշել է, որ Apple-ը խախտում է Qualcomm-ի այն արտոնագրերը, որոնք կապված են լուսանկարների մշակման, ինչպես նաեւ սենսորային պանելի միջոցով հավելվածների կառավարման տեխնոլոգիաների հետ: Apple-ը վճռափոխության գանգատ է ներկայացրել՝ մերժելով հայցվորի պահանջները, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս