Ինչպես պարզել՝ արդյոք թարախակալվե՞լ է արդյոք կոկորդը

Կոկորդի թարախակալումը կարող է հարուցված լինել բակտերիաներով կամ անգինայի ստրեպտոկոկերով։ Այն կարող է անհանգստացնել՝ ինչպես մեծերին, այնպես էլ՝ երեխաներին։

Որոշ դեպքերում կոկորդի թարախակալումն ուղեկցվում է սուր ֆարինգիտով՝ կոկորդի լորձաթաղանթի բորբոքմամբ։ Կոկորդի թարախն ունակ է հարուցել հետևյալ սիմպտոմները՝

  • Բարձր ջերմաստիճան
  • Ականջացավ
  • Գլխացավեր
  • Կոկորդի ցավ
  • Դժվար կլման գործողություն
  • Այլ նշաններ

Այս նշաններից որոշները հայտնաբերելու դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկի՝ հիվանդությունը բուժելու համար։

Ինչպե՞ս իմանալ, թե արդյո՞ք կոկորդը թարախակալված է։

Կարդացեք նաև

Եթե ձեր կոկորդը լիքն է ու թարախակալված, ձեզ կարող են անհանգստացնել հետևյալ նշանները՝

1. Ցավոտ և բարդացված կլման ակտ

Թարախակալված կոկորդը կարող է ուժեղ ցավ հարուցել, որն ավելի է ուժեղանում ինչ-որ բան կուլ տալու ժամանակ։ Այն սկսվում է թեթև ծակոցից՝ աստիճանաբար ուժեղանալով։ Դա հիվանդի մոտ հարուցում է սնունդ, հեղուկ ու թուք կուլ տալու դժվարություն։

Այն դեպքում, երբ խոսքը գնում է բակտերիալ ինֆեկցիայի մասին, թարախն ավելի ծավալուն է լինում, իսկ ցավը՝ անընդհատ։ Այս իրավիճակում անհրաժեշտ է ընդունել բժշկի կողմից նշանակված հակաբիոտիկներ։

2. Ականջացավ

Վիրուսային ինֆեկցիայի առկայության դեպքում հիվանդին կարող են անհանգստացնել ծնոտի ցավն ու գլխացավը։ Այս դեպքում հակաբիոտիկային բուժումը ոչ մի օգուտ չի տալիս։ Հենց այդ պատճառով դեղեր ընդունելուց առաջ այդքան կարևոր է խորհրդակցել բժշկի հետ։ Միայն նա կարող է պատշաճ բուժում նշանակել։

3. Բերանի տհաճ հոտ

Այս նշանն ի հայտ է գալիս ոչ բոլոր դեպքերում։ Ամենից հաճախ բերանի տհաճ հոտ լինում է ստրեպտոկոկային ինֆեկցիաների դեպքում։ Տվյալ սիմպտոմը բակտերիաների արագ բազմացման հետևանք է։

4. Հետազոտեք պարանոցային լիմֆատիկ հանգույցները

Հենց լիմֆատիկ հանգույցներն են պատասխանատու միկրոօրգանիզմների հայտնաբերման ու քայքայման համար, որոնք բազմանում են մեր կոկորդում։ Ստրեպտոկոկային ֆարինգիտը հարուցում է պարանոցային լիմֆատիկ հանգույցների բորբոքում։ Դիպչելիս դրանք ցավոտ են դառնում։

Մատների ծայրերով հետազոտեք ականջների առջևի ու հետևի հատվածները։ Շոշափեք ստորին ծնոտի տակ տեղակայված լիմֆատիկ հանգույցները։ Հավանաբար դրանք բորբոքված կլինեն։

Ուշադիր հետազոտեք նաև դնչի տակի, ինչպես նաև դնչից մինչև ականջներ ընկած հատվածները։ Դուք հավանաբար կհայտնաբերեք մեծացած լիմֆատիկ հանգույցներ, որոնք բորբոքված են ինֆեկցիաների ու կոկորդի թարախակալման պատճառով։

5. Ուշադրություն դարձրեք լեզվին

Ստրեպտոկոկային ֆարինգիտը հաճախ հանգեցնում է լեզվի փառակալման, որի մակերեսին հայտնվում են մանր կարմիր կետիկներ։ Որպես կանոն՝ դրանք տեղակայված են լեզվի արմատի մոտ, կոկորդին մոտ։ Դրանք կարող են բորբոքված լինել ու ունենալ բաց կամ մուգ կարմիր գույն։

6. Ուշադիր եղեք նշիկների նկատմամբ

Սովորաբար կոկորդում թարախի հայտնվելն ուղեկցվում է նշիկների բորբոքմամբ, որոնք ձեռք են բերում ավելի վառ կարմիր գույն։ Միևնույն ժամանակ նշիկների չափերը մեծանում են։ Որոշ դեպքերում դրանց մակերեսին հայտնվում են սպիտակ կամ դեղին բծեր։

Կոկորդի թարախակալումը կարող է ունենալ նաև վիրուսային ծագում։ Եթե այն գրիպով է հարուցված, ապա չի կարելի բուժել հակաբիոտիկների օգնությամբ։ Այդպիսի դեպքերում ավելի լավ է ընտրել բնական և հոմեոպատիկ միջոցներ։

Չափավոր ֆարինգիտի բուժման  բնական միջոցներ

Կծու կայենյան պղպեղն օժտված է հակաբակտերիալ հատկություններով։ Այն կարող է խոչընդոտել ինֆեկցիայի տարածմանը դեպի ավելի խորը հյուսվածքներ։ Այս համեմունքը կարող է հանգստացնել բորբոքային պրոցեսը և թեթևացնել ցավերը։

Կայենյան պղպեղից մածուկ

Բաղադրիչները՝

  • 1 թեյի գդալ կայենյան կծու պղպեղ
  • 5 բաժակ կոկոսի յուղ

Պատրաստման եղանակը՝

Այս բնական միջոցը պատրաստելու համար անհրաժեշտ է պատրաստել կոկոսի յուղի ու կայենյան պղպեղի մածուկ։  Հենց որ ստանաք միատարր զանգված, դրանով մշակեք պարանոցի ու բորբոքված լիմֆատիկ հանգույցների մակերեսը։

Եղեսպակի թեյ

Այսպիսի ըմպելիքն օժտված է նաև հակաբորբոքային հատկություններով։ Ցավային սիմպտոմները թեթևացնելու համար խորհուրդ է տրվում կոկորդը ողողել եղեսպակի թեյով՝ կիտրոնի հյութի կամ խնձորի քացախի ավելացմամբ։

Լրացուցիչ խորհուրդներ՝

Հիշեք, որ ստրեպտոկոկային ֆարինգիտը շատ վարակիչ հիվանդություն է։ Դա նշանակում է, որ ձեզ անհրաժեշտ կլինի ձեռնարկել հիգիենայի լրացուցիչ միջոցներ՝

  • Հաճախ լվանալ ձեռքերը
  • Հազալիս բերանը փակել
  • Առանձնացնել սպասքն ու անձնական հիգիենայի պարագաները
  • Միշտ ձեռքի տակ ունենալ միանգամյա օգտագործման թղթե անձեռոցիկներ։

Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը

Տեսանյութեր

Լրահոս