Դավիթ Շահնազարյանը Նիկոլ Փաշինյանին մինչև երեկո ժամանակ տվեց
«Ես իմ ամեն բառի համար պատասխանատու եմ. եթե վարչապետը համարում է, որ որևէ փաստ իրականությանը չի համապատասխանում, ես նրան հրավիրում եմ բաց, հրապարակային բանավեճի։ Նա մինչև այսօր ժամը 18։30-ը ժամանակ ունի՝ Հ1-ի ուղիղ եթերում՝ իրենց դաշտում, բանավեճի գալու համար»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀԿ ցուցակի երրորդ համար Դավիթ Շահնազարյանը
Շահնազարյանը կոչ արեց «Իմ քայլը» դաշինքի ցուցակի երկրորդից մինչև վերջին համարներին, որ այն, ինչ այսօր իրենց կասի վարչապետը, խորհուրդ տան գնալ և այսօր երեկոյան ասել Դավիթ Շահնազարյանի երեսին. «Այդ ցուցակում, առաջին համարից բացի, ուրիշ քաղաքական գործիչներ չկան։ Տղաներ, դուք այսօր հնարավորություն ունեք դնել ձեր քաղաքական կենսագրության առաջին կարևորագույն քարը։ Եթե նա այսօր չեկավ եթերի, ինչ սկսեց ասել՝ իրեն բնորոշ տոնով, բացարձակապես սուտ է ուրեմն»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում