Հիփոթեքային աննախադեպ պայմաններ՝ Կոնվերս բանկում գործող և նոր հաճախորդների համար

Կոնվերս Բանկը բարելավել է սեփական ռեսուրսներով հիփոթեքային վարկավորման պայմանները և գործարկել նոր գործիքներ:

«Կոնվերս Բանկը՝ 25-ամյակի կապակցությամբ հաճախորդներին է առաջարկում անշարժ գույքի ձեռքբերման, կառուցապատման և վերանորոգման ֆինանսավորում աննախադեպ պայմաններով: Մասնավորապես. հաճախորդները այսուհետ հնարավորություն կունենան տարեկան մեկ անգամ «արձակուրդ վերցնել» հիփոթեքի մարումից՝ հետաձգելով  հերթական վճարումը: Սա կարևոր նոր հնարավորություն է, որի շնորհիվ ֆինանսական հոսքերի ժամանակավոր փոփոխման պայմաններում (արձակուրդ և այլն) մեր հաճախորդները  կարող են չկատարել հերթական մարումը և խուսափել ֆինանսական բարդություններից »,-ասել են Կոնվերս Բանկում:

Զուգահեռաբար, նվազեցվել են հիփոթեքային վարկավորման տոկոսադրույքները, վերանայվել են որոշ վարկատեսակների վարկի տրամադրման վճարի չափերն ու տրամադրման ժամկետները: Իսկ Երևան քաղաքում գտնվող բնակարանների ձեռքբերման վարկերի համար ներդրվել է հաճախորդին՝ վարկի մարման  մինչև 12 ամիս արտոնյալ ժամանակաշրջանի տրամադրման հնարավորություն:

Բանկի սեփական ռեսուրսներով վարկային պրոդուկտների մանրամասները՝ https://www.conversebank.am/hy/house/ հղմամբ:

 

Տեսանյութեր

Լրահոս