Բաժիններ՝

«ԵԱՏՄ անդամ երկրներին պետք են ծրագրեր, որոնք կարող են երկրների տնտեսությունները նոր մակարդակի բարձրացնել». Տիգրան Սարգսյան

Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը ներկայացրել է հանձնաժողովի և ընդհանուր եվրասիական օրակարգի համար կարևոր առաջնահերթությունները:

Տիգրան Սարգսյանը նշել է, որ կարևորագույն առաջնահերթություններից մեկը թվային օրակարգն է: «Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգը մենք իրականություն պետք է դարձնենք համատեղ ջանքերով: Այն պետք է ներդաշնակեցված լինի Եվրասիական տնտեսական միության անդամ բոլոր երկրներում: Հակառակ դեպքում դա կարող է նոր խոչընդոտներ առաջ բերել»,- ասել է Սարգսյանը:

Նա հայտնել է, որ այս տարի Եվրասիական տնտեսական հանձնաժողովում սկսել է աշխատել թվային գրասենյակը, որին ԵԱՏՄ անդամ երկրները և բիզնեսի ներկայացուցիչները տարբեր նախաձեռնություններ են փոխանցում: Այդպիսի նախաձեռնություններից է ԵԱՏՄ անդամ բոլոր երկրներում ապրանքների տեղաշարժի թվային վերահսկողության, թվային տրանսպորտային միջանցքների ձևավորումն է: «ԵԱՏՄ անդամ երկրներին պետք են ծրագրեր, որոնք կարող են երկրների տնտեսությունները նոր մակարդակի բարձրացնել»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

ԵՏՀ կոլեգիայի նախագահը հայտել է, որ հանձնաժողովը դիտարկում է էլեկտրոնային առևտրի Եվրասիական միասնական էլեկտրոնային հարթակի ձևավորման նախաձեռնությունը: Նա ընդգծել է, որ այդ նախագծի իրականացման համար անհրաժեշտ է Եվրասիական տնտեսական միության անդամ բոլոր երկրների համաձայնությունը:

«Մենք Ղրղզստանի կողմից նախաձեռնություն ունենք էլեկտրոնային առևտրի Եվրասիական միասնական էլեկտրոնային հարթակի ձևավորման վերաբերյալ, և մենք մշակում ենք այն: Հիմա շուկայում տարբեր նախագծեր կան, օրինակ, «Յանդեքս»-ի և «Սբերբանկ»-ի հարթակների թվայնացումը: Եթե բոլոր երկրները համաձայն լինեն, մենք կողմնակից ենք, որպեսզի ձևավորենք Եվրասիական առևտրային հարթակ»,- նշել է Սարգսյանը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս