«Սա վտանգավոր է, հղի ներազգային պառակտման հասցնելու վտանգով». Արմեն Ռուստամյանը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին

«Ոչ ոք իրավունք չունի սահմանափակել քաղաքական տեսակետներ արտահայտելու իրավունքը։ Սա մեր քաղաքական կյանքը լավ տեղ չի տանելու։ Ոչ ոք իրավունք չունի հայության տարբեր հատվածներին, հատկապես, հայկական երկրորդ հանրապետության պաշտոնական ընտրված իշխանություններին արգելել տեսակետներ հայտնել հայաստանյան քաղաքական իրավիճակի մասին։ Սա վտանգավոր է, հղի ներազգային պառակտման հասցնելու վտանգով»,- ի պատասխան «Երկիր Մեդիա»-ի թղթակցի հարցի, ասել է ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի` Ճամբարակում այսօր հնչեցրած այն հայտարարությանը, թե Արցախի նախագահ Բակո Սահակյանը պետք է կարգի հրավիրի իր կառավարության անդամներին։

Տեսանյութեր

Լրահոս