«Ինչի՞ ես վատացել, այ ախպեր, մատ ես թափ տալիս ընտրողների վրա. Մատդ կկոտրի հենց էդ ընտրողը». Էդուարդ Շարմազանովը՝ Նիկոլ Փաշինյանին

ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձավ երեկ Լոռու մարզում հնչեցրած Նիկոլ Փաշինյանի սպառնալիքներով ելույթին: «Ախպեր ջան, սա քուչի բազառ չի, քարոզարշավ ա, գնա ծրագիր ներկայացրու, ինչ ես ժողովրդին հոխորտում՝ Հանրապետականին մի ընտրեք»:

Խոսելով Նիկոլ Փաշինյանի՝ գյուղապետերի «վզերից բռնելով դուրս շպրտելու» մասին, Էդուարդ Շարմազանովն ասաց. «Դու բարոյական ի՞նչ իրավունք ունես գյուղապետերի հետ նման ձևով խոսելու: Ցարի բոգն ես, ինչ ես… Յուրաքանչյուր գյուղապետ ավելի լեգիտիմ է այսօր, քան դու, նրանք ստացել են ժողովրդի ձայնը: Եվ չփորձես լոռեցիների հետ էդ տոնով խոսել: Կընտրեն քեզ՝ շնորհավոր: Կընտրեն մեզ՝ թող ընտրեն մեզ: Ինչի՞ ես վատացել, այ ախպեր: Երկրի ղեկավար ես ոչ բարով: Էդ գոռալդ, տվայտանքներդ թողեք, ամոթ ա: Ինչի՞ ես գոռում, ի՞նչ է պատահել, ի՞նչ ես տվել, որ չես կարողանում առնես… Կոնկրետ փաստեր կան կոնկրետ քո երեկվա ելույթներից, որտեղ դու ահաբեկում ես, մատ ես թափ տալիս ընտրողների վրա: Մատդ կկոտրի հենց էդ ընտրողը դեկտեմբերի 9-ին»:

Դուք վարչապե՞տ եք, թե՞ ասֆալտչիկ

Gepostet von Էդուարդ Շարմազանով Eduard Sharmazanov am Dienstag, 27. November 2018

Տեսանյութեր

Լրահոս