10 ազդանշան, որ օրգանիզմը բավարար քանակով կալիում չի ստանում. անուշադրության մի մատնեք
Կալիումն ամենակարևոր հանքանյութերից է, որի մակարդակն օրգանիզմում կարող է նորմայից նվազել՝ սխալ սնվելու պատճառով: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ ժամանակի ընթացքում այս խնդիրը կարող է լուրջ հետևանքների հանգեցնել:
Գլխապտույտ: Կալիումի մակարդակի նվազման դեպքում կարող է նկատվել գլխապտույտ, որը հիմնականում սրտի դանդաղ զարկի հետևանք է:
Սրտի ռիթմի փոփոխություններ: Այս հանքանյութի անբավարար մակարդակի դեպքում կարող են նկատվել սրտի ռիթմի խանգարումներ:
Հոգնածություն: Երբ օրգանիզմին կալիումի մակարդակը չի բավարարում, մարդիկ հոգնածություն են զգում՝ նույնիսկ բավարար քանակով քնելու և հանգստանալու դեպքում:
Մկանային վնասվածքներ: Կալիումի ցածր մակարդակի դեպքում կարող են նկատվել մկանային խնդիրներ:
Փորկապություն: Կալիումի անբավարար մակարդակի դեպքում տուժում է նաև նյութափոխանակության համակարգը: Կարող են նկատվել մի խումբ խնդիրներ, այդ թվում՝ փորկապություն:
Մկանային սպազմ: Մկանների բնականոն աշխատանքի համար կալիում է անհրաժեշտ: Հանքանյութի անբավարար մակարդակը կարող է հանգեցնել մկանային ջղաձգումների:
Զարկերակային ճնշման բարձրացում: Կալիումի անբավարար մակարդակի հետևանքով արյունատար անոթները կարող են սեղմվել, ինչը կարող է հանգեցնել ճնշման բարձրացման:
Ծակոցներ կամ թմրածություն: Այս տհաճ զգացողությունները ևս կարող են կալիումի մակարդակի նվազման հետևանք լինել:
Որովայնի փքվածություն, ջղակծկումներ: Նյութափոխանակության համակարգի աշխատանքի խանգարումների շարքում կարող են նկատվել որովայնի փքվածություն, ջղակծկումներ:
Սրտխառնոց: Բավարար քանակով կալիում չստանալու դեպքում մարդիկ հաճախ են սրտխառնոց զգում: Սա կարող է պայմանավորված լինել նաև ճնշման նվազմամբ:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը