ԵՄ-ն կրկնապատկել է համատեղ պաշտպանական նախագծերը
ԵՄ-ի Արտաքին գործերի խորհուրդը հաստատել է Եվրամիության անվտանգության եւ պաշտպանության համատեղ քաղաքականության բնագավառում մշտական կառուցվածքավորված համագործակցության շրջանակներում նախագծերի նորացված ցանկը (PESCO)։
«Այդ ցանկը ներառում է տասնյոթ նոր նախագիծ, որոնք ավելացված են 2017 թվականի դեկտեմբերի 11-ին նախապես հավանության արժանացած եւ 2018 թվականի մարտի 6-ին պաշտոնապես հաստատված տասնյոթ նախագծերին»,- ասված է նոյեմբերի 19-ին Բրյուսելում նիստ գումարած ԵՄ-ի խորհրդի պաշտոնական հաղորդագրության մեջ:
Փաստաղթում նշվում է, որ այդ նախագծերը նվիրված են անձնակազմի պատրաստմանը, պաշտպանական հնարավորությունների զարգացմանը, ցամաքային, ծովային եւ օդային մարտունակության բարձրացմանը, ինչպես նաեւ կիբեռպաշտպանությանը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: