Բաժիններ՝

ԱՄՆ-ի նախագահը և առաջին տիկինը Ծննդյան տոների եղևնու դիմավորման արարողություն են անցկացրել Սպիտակ տանը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը տիկնոջ՝ Մելանյայի հետ նոյեմբերի 19-ին Ծննդյան տոների եղեւնու դիմավորման արարողություն են անցկացրել երկրի գլխավոր նստավայրում: Հեռարձակումը կատարվել է Սպիտակ տան կայքում:

Վեցմետրանոց ծառն, ավանդույթի համաձայն, բերել են ձիերով լծված կառքով: Սպիտակ տան մուտքի մոտ ԱՄՆ-ի նախագահը եւ առաջին տիկինը դիտել են եղեւնին, որն իրականում բրգաձեւ սոճի Է, ինչից հետո թույլատրել են այն կանգնեցնել:

Ծառը Վաշինգտոն է ժամանել Հյուսիսային Կարոլինայի նահանգից, որտեղ այն աճել է Լերի Սմիթի ագարակի լեռներում, ով դարձել է Սուրբ Ծննդյան տոնածառեր արտադրողների ազգային ասոցիացիայի մրցույթի հաղթող: Փորձագետները եւ գնորդներն ամեն տարի ընտրում են լավագույն արտադրողին, որին պատիվ է վիճակված պետության ղեկավարին ուղակելու Ծննդյան տոների եղեւնին:

Ընտրված եղեւնին կշռում է ավելի քան 350 կիլոգրամ, այն 25 տարեկան է: Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, ԱՄՆ-ում ակտիվորեն պատրաստվում են տոնական տարեշրջանին եւ զարդարում են քաղաքների փողոցները: Առաջիկա հինգշաբթի օրն ամերիկացիները կնշեն երկրում առավել մեծ ժողովրդականություն վայելող տոներից մեկը՝ Գոհաբանության օրը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս