Հինգշաբթի օրը դատական համակարգում թեժ է լինելու. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հինգշաբթի դատական համակարգում թեժ է լինելու: Այդ օրը ընտրելու են սնանկության գործով դատարանի նախագահ: Ինչպես հայտնի է, 2019թ.  հունվարի 1-ից կգործի Սնանկության գործերով դատարանը:

Ու մինչ այն կձեւավորվի, «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ դատական համակարգում քննարկում են նաեւ նորաստեղծ դատարանի նախագահի թեկնածուին: Ամենահավանական թեկնածուները երկուսն են՝ Արթուր Աթաբեկյանը եւ Գարիկ Ավագյանը:

Մեր աղբյուրները, սակայն, պնդում են, որ վերոնշյալ թեկնածուների մասով դատավորներից շատերն առարկություն ունեն, եւ ամեն կերպ փորձելու են խոչընդոտել նրանց ընտրությանը: Իսկ թե ինչով կավարտվի կռիվը, կապրենք, կտեսնենք»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս