Բաժիններ՝

Ֆուեգո հրաբխի ժայթքման պատճառով Գվատեմալայում տարահանում են հայտարարել

Գվատեմալայի իշխանությունները տարահանում են հայտարարել Ֆուեգո հրաբխի անմիջական մերձակայքում գտնվող շրջաններում, որը վերջին 24 ժամվա ընթացքում վտանգավոր կերպով ակտիվացել է: Այդ մասին հայտնել է Associated Press լրատավական գործակալությունը:

Ութ բնակավայրերի բնակիչների, որտեղ ընդհանուր առմամբ շուրջ երկու հազար մարդ է բնակվում, հաստատակամորեն խորհուրդ են տվել մեկնել անվտանգ վայրեր: Տեղական իշխանությունները տարահանման վերաբերյալ որոշում կկայացնեն ինքնուրույն, սակայն արդեն հայտնի է, որ առնվազն երեք համայնքներ որոշել են հեռանալ իրենց տներից:

Ֆուեգոն, որն ամենաակտիվ հրաբուխներից մեկն է Կենտրոնական Ամերիկայում, սկսել է ակտիվորեն ժայթքել նոյեմբերի 18-ին: Նախորդ հուժկու ժայթքումը եղել է հուլիսին, այն ժամանակ դրա զոհ դարձավ գրեթե 200 մարդ, հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս