Բաժիններ՝

Ավստրալիայում որպես ահաբեկչություն են դիտարկում Մելբուռնում կատարված հարձակումը

Ավստրալիայի ոստիկանությունը որպես ահաբեկչություն է դիտարկում Մելբուռնում հարձակման հետ կապված միջադեպը: Այդ մասին մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել է Վիկտորիայի նահանգի ոստիկանական վարչության ներկայացուցիչը:

Ավելի վաղ հաղորդվել է, որ դանակով զինված տղամարդը Մելբուռնում հարձակվել է ոստիկանների վրա: ԶԼՄ-ների տվյալներով՝ բախումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ մի ավտոմեքենա է բռնկվել Սուոնսթոն-սթրիթ փողոցում: Տեսադիտարկման խցիկների կադրերում երեւում է՝ ինչպես է տղամարդը, զենքը թափահարելով, նետվում ոստիկանության սպայի վրա: Միջադեպի հետեւանքով մի մարդ է զոհվել, եւս երկուսը տուժել են: Հարձակվողին բռնել են, ոստիկաններից մեկը կրակել էր նրա կրծքին:

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ նա ստացած վերքերից մահացել է հիվանդանոցում: «Ներկայում մենք միջադեպը դիտարկում ենք որպես ահաբեկչություն»,- հայտարարել է ոստիկանության ներկայացուցիչը, որի ելույթը հեռարձակվել է Facebook-ում գերատեսչության կայքում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս