Բաժիններ՝

Տիգրան Մեծ պողոտայի բակերից մեկում անազատության մեջ պահվող աղվեսը բաց է թողնվել վայրի բնություն

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները անազատության մեջ պահվող աղվեսին բաց են թողել վայրի բնություն:

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ստացված ահազանգի հետքերով Տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի աշխատակիցները Տիգրան Մեծ պողոտայի թիվ 1 շենքի բակային հատվածում հայտնաբերել են վանդակում պահվող մոտ ութ ամսական էգ աղվես։ Բնակիչների հավաստմամբ, աղվեսը պատկանել է օտարերկրյա մի քաղաքացու, ով հեռացել է հանրապետությունից՝ թողնելով կենդանուն առանց խնամքի։

Տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի աշխատակիցներն ահազանգողի ներկայությամբ աղվեսին տեղափոխել են շարժական վանդակ, ապա բաց թողել վայրի բնություն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս