«Յուրօրինակ երկիր ենք, որովհետև քաղաքակիրթ ձևով դրամատիկ փոփոխություններ ենք արել». Արմեն Սարգսյան

Հայաստանի իմիջն աշխարհում բարձր է, քանի որ երկրում քաղաքակիրթ ձևով դրամատիկ փոփոխություններ են տեղի ունեցել:

Նախագահ Արմեն Սարգսյանը նման տեսակետ հայտնեց նոյեմբերի 9-ին լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով հարցին, թե Հայաստանը, արդյոք, ճիշտ ուղղությա՞մբ է առաջ շարժվում:

«Հայաստանի կերպարը, իմիջը շատ բարձր է: Աշխարհում յուրօրինակ երկիր ենք, որովհետև քաղաքակիրթ ձևով դրամատիկ փոփոխություններ ենք արել: Դրան կարող եք տալ տարբեր անվանումներ՝ թավշյա հեղափոխություն, սիրո հեղափոխություն, նոր Հայաստան, իրականում արդյունքը հետևյալն է՝ Հայաստանում մենք արել ենք դրամատիկ փոփոխություններ՝ առանց արյան, առանց հակամարտության, առանց մեծ դժբախտության: Եվ սա գնահատվում է աշխարհում, գնահատվում է նաև սփյուռքի մեր հայ ժողովրդի կողմից»,-ասաց նախագահը:

Նրա կարծիքով՝ մեր բոլորի առաջ դրված է խնդիր՝ իրականություն դարձնել այդ դրական սպասելիքները: Եվ որպեսզի սպասելիքներն իրական դառնան, նախագահը տեսնում է բոլորի՝ յուրաքանչյուր հայի համագործակցության անհրաժեշտությունը:

Տեսանյութեր

Լրահոս