Բաժիններ՝

Թուրքիան զբոսաշրջիկների համար ամենաանվտանգ երկրների ցանկում նախավերջին տեղում է

«WhichTravel» միջազգային ընկերությունը հրապարակել է այն 20 երկրների ցանկը, որոնք առավել անվտանգ են զբոսաշրջիկների համար։

Ընկերությունն ուսումնասիրել է Համաշխարհային տնտեսական ֆորումի (WEF) ներկայացրած տվյալները հանցագործությունների վիճակագրության մասին, ինչպես նաև՝ «Համաշխարհային ռիսկերի զեկույցում» (WRR) ներկայացված բնական աղետների վիճակագրությունը, Բրիտանիայի Ազգային առողջապահության ծառայության (NHS) կազմած առողջապահական ռիսկերի քարտեզը և Բրիտանիայի արտգործնախարարության (FCO) կողմից կազմված ահաբեկչության ռիսկերի քարտեզը։

Ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ որոշ եվրոպական և ամերիկյան երկրներ ավելի ռիսկային ու վտանգավոր են, քան միջինասիական և հյուսիսաֆրիկյան որոշ երկրներ։

Այսպես, հանցագործությունների տեսակետից ամենաանվտանգ երկրների 20-յակում Թուրքիան գրավել է նախավերջին տեղը։ Իսկ առաջին հորիզոնականները զբաղեցրել են Իսլանդիան, Արաբական Միացյալ Էմիրությունները և Սինգապուրը։ Նշվում է, որ Իսլանդիայում 2000թ․-ից ի վեր ընդամենը 36 սպանության դեպք է գանցվել։

Բնական աղետների ռիսկի առումով Թուրքիան մի փոքր ավելի բարենպաստ վիճակում է հայտնվել՝ գրավելով 12-րդ հորիզոնականը։ Իսկ բնական աղետների տեսակետից ամենավտանգավոր երկիրն է ճանաչվել Ճապոնիան։

ermenihaber.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս