«Ինքը Գարիկի ընկերն է ու Նիկոլ մոտ «պրոբլեմ» չունի». «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. ««Քաղպայմանագրում» չեն կարողանում ազգային փոքրամասնություններից «հարմար» թեկնածուներ գտնել, որոնց ներկայացվածությունը խորհրդարանում օրենքի պահանջն է։ Հատկապես բարդ ընտրության առաջ են ամենամեծ՝ եզդիական համայնքի հարցում, քանի որ հավակնորդների թիվն աննախադեպ մեծ է՝ ով ասես դիմել է իշխանությանը, միջնորդ մեջ գցել։
Տեղեկացանք, որ Փաշինյանի թիմում խիստ վրդովվել են հատկապես Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի միջնորդությունից՝ նա ներկայացրել է իր մտերիմ Ռուստամ Բաքոյանին, ով ամենուր ասում է, որ ինքը Գարիկի ընկերն է ու Նիկոլի մոտ «պրոբլեմ» չունի։
Իրականում վերջին ընտրություններին նա աշխատել է ՀՀԿ-ի, մասնավորապես՝ Ալիկ Սարգսյանի օգտին, չնայած ցանկացել է Ավշարի Արայիկի համար աշխատել, բայց վերջին պահին կողմերը չեն «բարիշել»։
Նա հայտնի է նաեւ կրիմինալ շրջանակների հետ մտերմությամբ։ Բաքոյանը եզդի հեղինակություն Ջնդի Ամարյանի ազատության համար բողոքի ցույցերի ակտիվ կազմակերպիչն էր։ Ջնդին 2 տարի առաջ ձերբակալվել էր «շորթման» կասկածանքով։ Բաքոյանը ժամանակին Ջնդիին ազատելու խնդրագիր-նամակ էր հղել Սերժ Սարգսյանին»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: