
Samsung-ը երկու տակ ծալվող սմարթֆոն է ներկայացրել

Samsung-ը Infinity Flex ճկուն էկրանն է ներկայացրել նոյեմբերի 7-ին Սան-Ֆրանցիսկոյում կայացած ամենամյա խորհրդաժողովում: Միջոցառումը հեռարձակվել է YouTube-ով։ «Infinity Flex դիսփլեյն ապագա սմարթֆոնի հիմքն է»,-հայտարարել է Ջասթին Դենիսոնը՝ ընկերության շարժական արտադրանքի մարկետինգի գծով ավագ փոխնախագահը:
https://twitter.com/geoffreyfowler/status/1060272195534909440
Ներկաներին ցուցադրվել է սարքի նախատիպը, որի անկյունագիծը բացված վիճակում հասնում է 7,3 դյույմի (18,5 սանտիմետր): Երկտակ ծալված վիճակում Infinity Flex-ով սարքն աշխատում է որպես սմարթֆոն, իսկ բացված վիճակում՝ որպես պլանշետ: Դա հաջողվում է, այդ թվում, երկու էկրանների շնորհիվ:
Բուն սարքի անվանումը դեռեւս չի նշվում: Ընկերությունը Infinity Flex-ի զանգվածային արտադրությամբ կզբաղվի առաջիկա ամիսներին: Ենթադրվում է, որ Samsung-ի առաջին ծալովի սմարթֆոնը կներկայացնեն 2019 թվականին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
It’s a phone… It’s a tablet… It’s a phone that unfolds into a tablet! #SDC18 pic.twitter.com/FgwpJPjqTn
— Samsung Developer (@samsung_dev) November 7, 2018