«Բանակային ընկերս, երբ իմացավ, որ հայ եմ, ուշագնաց եղավ». Գարո Փալյան
Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Գարո Փալյանը ասել է, որ թուրքական դպրոցներում պատմության դասերին հայերի նկատմամբ ատելություն է սերմանվում, և իրավիճակը շտկելու համար պետք է քայլեր անել:
«Ես թուրքական պետական միջնակարգ դպրոց եմ հաճախել: Մի օր պատմության ուսուցիչը դասը պատմելիս հայտարարեց, որ «հայերը թուրքերին մեջքից հարվածել են»։ Այդ պահին ամբողջ դասարանը հայացքը սևեռեց իմ վրա։ Իսկ բանակային ընկերներից մեկը, երբ իմացավ, որ հայ եմ ուշագնաց եղավ: Ինձ նույնիսկ ասաց. «Անհնար է, որ դու հայ լինես, ախր դու լավ մարդ ես»: Սրա պատճառը այն է, որ նրան ողջ կյանքում հայերին սխալ են ներկայացրել: Ներկայացրել են, որպես դավաճան, օտար և այլն»: