Բաժիններ՝

Ցուկերբերգը հրաժարվել է ելույթ ունենալ բրիտանացի և կանադացի խորհրդարանականների առջև

Facebook-ի հիմնադիր եւ ղեկավար Մարկ Ցուկերբերգը հրաժարվել է ներկա գտնվել բրիտանացի եւ կանադացի խորհրդարանականների՝ ապատեղեկատվության հարցերին նվիրված համատեղ նիստին, վերջիններս խիստ հիասթափված են մնացել այդ պատասխանից։

«Անցյալ շաբաթ թվային տեխնոլոգիաների, մշակույթի, ԶԼՄ-ների եւ սպորտի կոմիտեի ղեկավար Դեմիան Քոլինզը եւ Կանադայի խորհրդարանի տեղեկավտության հասանելիության, գաղտնիության եւ բարոյականության հարցերի կոմիտեի ղեկավար Բոբ Ցիմերը Մարկ Ցուկերբերգին կոչ են արել ներկա գտնվել նոյեմբերի 27-ին Լոնդոնում կայանալիք ունկնդրումներին:

Facebook-ը մերժել է հրավերը՝ հայտարարելով, թե ինքը չի կարող այն ընդունել»,- ասված է Մեծ Բրիտանիայի խորհրդարանական կոմիտեի հաղորդագրության մեջ: Մեծ Բրիտանիայի եւ Կանադայի խորհրդարանների կոմիտեների ղեկավարներն անցյալ շաբաթ հայտարարել էին, որ համաձայնության են եկել ստեղծելու այն հարցերին նվիրված «միջազգային մեծ կոմիտե», որոնք կապված են ապատեղեկատվության եւ «ստահոդ» լուրերի հետ, եւ Ցուկերբերգին կոչ էին արել ելույթ ունենալ այդ կոմիտեի առջեւ:

Այդ ժամանակվանից ի վեր, ինչպես նշված է հաղորդագրության մեջ, Մեծ Բրիտանիայի եւ Կանադայի խորհրդարանական կոմիտեների ղեկավարների կոչին միացել են Ավստրալիայի, Արգենտինայի եւ Իռլանդիայի խորհրդարանների իրենց պաշտոնակիցները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս