Universal Pictures-ը կվերաթողարկի «Շրեկ» և «Կոշկավոր կատուն» մուլտֆիլմերը. Variety
Universal Pictures ամերիկյան կինոստուդիան վերաթողարկելու է «Շրեկ» եւ «Կոշկավոր կատուն» մուլտֆիլմերը: Այդ մասին, ինչպես հայտնել է Variety հրատարակությունը, պատմել է Illumination Entertainment-ի գլխավոր գործադիր տնօրեն Քրիստոֆեր Մելեդանդրին։
Հրատարակության տեղեկատվությամբ՝ Universal Pictures-ը Մելեդանդրիին հանձնարարել է գտնել թարմ սյուժետային գծեր, որպեսզի այդ մուլտֆիլմերը ներկայացվեն կինոհանդիսատեսների նոր սերունդներին: «Մեր խնդիրն այն է, որ դրանք չընկալվեն որպես եւս մեկ ֆիլմ սիքվելների շարքում»,-ասել է նա: Մելեդանդրիի կարծիքով՝ «Շրեկի» եւ «Կոշկավոր կատվի» ժողովրդականության հանգուցային տարրերից մեկը եղել Է գլխավոր հերոսների ձայնը, որոնց հնչունավորել են Մայք Մայերսը, Էդի Մերֆին եւ Անտոնիո Բանդերասը:
Նա նշել է, որ նրանց ձայներն կաշխատեն թողնել նաեւ նոր ֆիլմերում: Ուիլյամ Սթեյգի համանուն մանկական գրքի մոտիվներով նկարահանված «Շրեկ» լիամետրաժ մունտֆիլմը թողարկվել է 2001 թվականին:
Այնուհետեւ նկարահանվել են «Կոշկավոր կատուն» անիմացիոն ժապավենի եւս երեք սիքվելներ եւ սփին-օֆֆը: 2016 թվականին հայտնի է դարձել «Շրեկի» հինգերորդ մասի ստեղծման մասին, պլանավորվում է, որ այն վարձույթում կհայտնվի 2019 թվականին: