Բաժիններ՝

29-ամյա դեմոկրատ Օկասիո Կորտեսը կդառնա ամենաերիտասարդ կին կոնգրեսականը. Fox News

29-ամյա դեմոկրատ Ալեքսանդրիա Օկասիո Կորտեսն ամենաերիտասարդ կինն է դառնում ԱՄՆ-ի Կոնգրեսում: Ինչպես կանխատեսում են Fox News եւ CNN հեռուստաալիքները, Ներկայացուցիչների պալատի ընտրություններում նա հաղթանակ է տարել հանրապետական Էնթոնի Պապասի նկատմամբ։

Օկասիո Կորտեսի թեկնածություննն առաջադրվել էր Նյու Յորքի Բրոնքսի շրջանում: Նա հանդես է գալիս բժշկական ապահովագրության պահպանման, որը մատչելի է ԱՄՆ-ի բոլոր քաղաքացիների համար, բուհեր ընդունվելու համար անվճար նախապատրաստման եւ ԱՄՆ-ի ներգաղթի ու մաքսային վերահսկողության ծառայության լուծարման օգտին:

Իր գաղափարներով նա արժանացել է ԱՄՆ-ի 44-րդ նախագահ Բարաք Օբամայի աջակցությանը: Այժմ Կոնգրեսում ամենաերիտասարդ օրենսդիրն Էլիզա Ստեֆանիկն է (հանրապետական Նյու Յորքի նահանգից): Նա Ներկայացուցիչների պալատում ընտրվել է 2015 թվականին 30 տարեկանում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս