Բաժիններ՝

Թրամփը դեմոկրատներին շնորհավորեց Ներկայացուցիչների պալատի ընտրություններում տարած հաղթանակի առթիվ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը դեմոկրատներին շնորհավորել է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի միջանկյալ ընտրություններում տարած հաղթանակի առթիվ՝ զանգահարելով ստորին պալատում Դեմոկրատական կուսակցության խմբակցության ղեկավար Նենսի Փելոսիին: Այդ մասին տեղական ժամանակով նոյեմբերի 6-ի երեկոյան Twitter-ի իր էջում գրել է Փելոսիի օգնական Դրյու Հեմմիլը:

«Նախագահ Թրամփը Փելոսիին զանգահարել է 23:45-ին՝ շնորհավորելու Ներկայացուցիչների պալատում մեծամասնություն նվաճելու կապակցությամբ,- նշել է Հեմմիլը:- Նա երախտագիտություն է հայտնել դեմոկրատների առաջնորդին երկու կուսակցությունների համագործակցության նրա կոչի համար, որը նա արել է հաղթանակի առթիվ իր հայտարարության մեջ», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս