Բաժիններ՝

ՆԱՏՕ-ն Աֆղանստանի բանակը կֆինանսավորի մինչև 2024 թվականը

ՆԱՏՕ-ն Աֆղանստանի բանակը կշարունակի ֆինանսավորել առնվազն մինչեւ 2024 թվականը: Այդ մասին Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ Քաբուլում անցկացված համատեղ մամուլի ասուլիսում:

«ՆԱՏՕ-ն վերահաստատեց աֆղանական բանակի ֆինանսավորման շարունակումը առնվազն մինչեւ 2024 թվականը»,-ասել է նա՝ շնորհակալություն հայտնելով Ստոլտենբերգին այդ աջակցության համար: «ՆԱՏՕ-ի կողմից Աֆղանստանին ցուցաբերվող աջակցությունը կշարունակվի:

Այժմ 39 պետություններից 16 հազար մարդ ուսուցանում ու մարզում է ՆԱՏՕ-ի «Վճռորոշ աջակցություն» առաքելության կազմում գործող աֆղանական ուժերին: Հիմնական շեշտը մենք դնում ենք հատուկ նշանակության ուժերի եւ ավիացիայի պատրաստման վրա»,-իր հերթին հայտարարել է Ստոլտենբերգը: Նա հիշեցրել է, որ դաշինքի պետությունների ու կառավարությունների ղեկավարների՝ հուլիսին Բրյուսելում կայացած գագաթնաժողովում որոշում ընդունվեց երկարացնել «Վճռորոշ շաջակցություն» առաքելության մանդատը եւ աֆղանական բանակի ու անվտանգության ուժերի օտարերկրյա ֆինանսավորումը մինչեւ 2020 թվականը եւ այդուհետեւ, եթե դրա անհրաժեշտությունը լինի:

Փորձագետների գնահատումների համաձայն, խոսքը վերաբերում է տարեկան 4 մլրդ դոլարի կարգի գումարի, որից 1 մլրդ դոլարը հատկացնում են ՆԱՏՕ-ի երկրները եւ 3 միլիարդը՝ ԱՄՆ-ը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս