Բաժիններ՝

Բուրջանաձեն մտադիր է Վրաստանում իշխանության գալ 2020 թվականին

Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ, «Դեմոկրատական շարժում» կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն սկսում է պատրաստվել խորհրդարանական ընտրություններին եւ ստեղծում է երրորդ քաղաքական կենտրոնը։

Բուրջանաձեի խոսքով՝ երրորդ ուժն ստեղծվում է, որպեսզի ընտրողներին առաջարկվի իշխող կուսակցության՝ նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի կողմից ստեղծված «Վրացական երազանք-դեմոկրատական Վրաստանի» եւ «Միասնական ազգային շարժում» գլխավոր ընդդիմադիր կուսակցության այլընտրանքը, կուսակցություն, որը ժամանակին ստեղծել է Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սահակաշվիլին:

«Դեռեւս չի եղել այնպիսի դեպք, որ իմ կանխատեսումները չարդարանան, եւ իմ հերթական կանխատեսումն այս է. ես եւ իմ զինակիցները կստեղծենք երրորդ քաղաքական կենտրոնը, որը կպաշտպանեն մարդիկ, որոնք չեն պաշտպանում ո՛չ Միշային, ո՛չ Բիձինային»,- հայտարարել է Բուրջանաձեն լրագրողներին: Վրաստանի խորհրդարանի հերթական ընտրությունները պլանավորված են 2020 թվականին:

Վերջին ընտրությունների արդյունքներով՝ «Վրացական երազանք-դեմոկրատական Վրաստան» իշխող կուսակցությունը կարողացել է համոզիչ հաղթանակ տանել եւ օրենսդիր մարմնում կազմել սահմանադրական մեծամասնություն: Նինո Բուրջանաձեն Վրաստանի խորհրդարանի նախագահն է եղել 2001-2008 թվականներին: Այդ ժամանակաշրջանում նա երկու անգամ կատարել է Վրաստանի նախագահի պարտավորությունները՝ 2004 եւ 2007 թվականներին: 2008 թվականին Բուրջանաձեն ընդդիմադիր է դարձել եւ հիմնադրել «Դեմոկրատական շարժում-միասնական Վրաստան» կուսակցությունը, հաղորդել է Sputnik-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս