Բաժիններ՝

Որն է Եվրոպայի ամենակեղտոտ քաղաքը

Pollution Index 2018 Mid-Year վարկանիշի համաձայն, որը կազմել է numbeo.com կայքը, Եվրոպայի ամենաաղտոտված քաղաքների եռյակում տեղ են գտել Տետովոն (Մակեդոնիա), Նեապոլը (Իտալիա) եւ Սկոպիեն (Մակեդոնիա): Դրանց աղտոտվածության ինդեքսի միջին տարեկան ցուցանիշները կազմել են, համապատասխանաբար, 97,57, 84,61 եւ 82,17:

Սանկտ Պետերբուրգը 17-րդ տեղն է զբաղեցրել 64,47 ցուցանիշով, իսկ Մոսկվան՝ 19-րդ տեղը՝ 63,02 ցուցանիշով: Եվրոպայի ամենամաքուր քաղաքներն են՝ Հելսինկին (Ֆինլանդիա՝ 13,49 ցուցանիշով), Ռեյկյավիկը (Իսլանդիա՝ 15,57 ցուցանիշով), Ցյուրիխը (Շվեյցարիա՝ 16,42 ցուցանիշով) եւ Ստոկհոլմը (Շվեդիա՝ 16,62 ցուցանիշով):

Վարկանիշը կազմվել է կայքի օգտատերերի հարցման հիման վրա եւ իրենից ներկայացնում է քաղաքում ընդհանուր աղտոտվածության գնահատականը: numbeo.com անկախ կայքը, որը վիճակագրական տվյալներ է հրապարակում, գլխավորապես, տարբեր երկրներում ապրուստի արժեքի եւ սպառողական գների վերաբերյալ, գրանցված է Սերբիայում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս