Երվանդ Մանարյանը՝ Հայաստանի ժողովրդական արտիստ
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Երվանդ Մանարյանին Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի պատվավոր կոչում շնորհելու մասին:
«Հիմք ընդունելով Սահմանադրության 136-րդ հոդվածը, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասը և 28-րդ հոդվածը.
Հայ մշակույթի բնագավառում ունեցած ծանրակշիռ վաստակի համար Երվանդ Քրիստափորի ՄԱՆԱՐՅԱՆԻՆ շնորհել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի պատվավոր կոչում»,- ասված է հրամանագրում: